Մայրենի

Առաջադրանք 1․ Բառերը բաժանիր բաղադրիչների։ Գտի՛ր կրկնվող արմատը։

Ա․

ծաղկանոց=ծաղիկ+անոց

արևածաղիկ=արև+ա+ծաղիկ

ծաղկավոր=ծաղիկ+ավոր

ծաղկավաճառ=ծաղիկ+վաճառ

կրկնվող արմատը-ծաղիկ

Բ․

գունավոր=գույն+ավոր

նարնջագույն=նարինջ+ա+գույն

անգույն=ան+գույն

գունեղ=գույն+եղ
արմատ-գույն

Գ․

օդանավ=օդ+ա+նավ

օդանցք=օդ+անց+ք

անօդ=ան+օդ

օդային=օդ+ային

Արմատ-օդ

Առաջադրանք 2

Ա և Բ շարքերի բառերը միացրո՛ւ և ստացի՛ր բարդ բառեր։

Ձուկ, ձյուն, վարդ, երկիր, մայր։

Որս, գունդ, գույն, մաս, քաղաք։
Ձկնորս, ձնագունդ, վարդագույն,Երկրագունդ, երկրամաս, մայրաքաղաք:

Առաջադրանք 3

Ա և Բ շարքերի բառերը միացրո՛ւ և ստացի՛ր ածանցավոր բառեր։

Ծաղիկ, անձրև, ամպ, պար, դաս։

Արան, անոց, ուհի, ոտ, ային։ 

Ծաղկանոց, ծաղկային, անձրևանոց, անձրևային, ամպոտ, պարուհի, պարային, դասարան:

Առաջադրանք 4․ Տրված բառակապակցություններն արտահայտի՜ր մեկ բառով։ 

պարող աղջիկ — պարուհի

վառելու տեղ —վառարան   

վախ չունեցող –անվախ

գյուղում ապրող մարդ —գյուղացի

երգող աղջիկ -​​երգչուհի

դաս պարապելու տեղ —դասարան

հույս չունեցող —  անհույս                

քաղաքում ապրող մարդ — քաղաքացի

Մաթեմաթիկա

Բազմապատիկ և բաժանարար

Դասարանական առաջադրանքներ
Բանավոր քննարկման հարցեր
1․ Ասա 2-ի բազմապատիկ մի քանի թիվ։
24, 16, 80, 88, 82 90, 92,8, 94, 62, 30
2․ Ո՞րն է 3-ի բազմապատիկ ամենափոքր թիվը։3

3․ Ասա՛ 40-ից մեծ՝ 4-ի բազմապատիկ որևէ թիվ։44

4․ Քանի՞ բազմապատիկ ունի 5-ը։ Ասա մի քանիսը։
50, 5, 15, 30, 35, 45, 90, 75
Առաջադրանքների փաթեթ
1․ Գրիր 30-ի բոլոր բաժանարարները։
1,30,5,10,3,6,2,15
2․ Ո՞ր թիվն է 18-ի ամենափոքր բաժանարարը։1
3․ Քանի՞ բաժանարար ունի 12-ը։ Ո՞ր թվերն են դրանք։1,2,3,4,6,12    
4․ Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները։
35-1,5,7,35
48-1,2,4,6,8,12,24,48,3,16
19-1,19

36-1,2,3,4,6,12,18,36
40-1,2,4,5,10,20,40,8
5․ Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ երեք թիվ։
5-15,20,60
14-14,28,140
20-20,40,60
6․ Կատարիր գործողությունը։
14կգ250գ-3կգ750գ=11կգ500գ
28ց32կգ-4ց90կգ=23ց42կգ
22տ200կգ-640կգ=21տ560կգ
7․ Հաշվիր արտահայտության արժեքը։
7560։90+(1282-1214)-8400:100=68
1282-1214=68
7560:90=84
8400:100=84
84+68-84=68

  1. Եթե Աննան իր գնած ժապավենը բաժանի 7ական մետր
    երկարությամբ կտորների, ապա կառաջանա 6 այդպիսի կտոր, և
    կավելանա 2մ ժապավեն։ Հաշվի՛ր, թե քանի մետր ժապավեն է գնել
    Աննան։
    Լուծում 1) 6×7=42
        2) 42+2=44
    Պատասխան 44մ

9․ Երևանից Մոսկվա ինքնաթիռի թռիչքի տևողությունը 2ժ30րոպե է։
Այդ թռիչքը չվացուցակով նախատեսված է ժամը 12։25-ին։ Ժամը
քանիսի՞ն ինքնաթիռը վայրէջք կկատարի Մոսկվայում, եթե թռիչքը
տեղի ունենա ճիշտ ժամանակին։
Պատասխան 14:55
10․ Ուղղանկյունը անկյունագծերով բաժանվում է 4 այնպիսի
եռանկյունների, որոնց մակերեսները հավասար են։ Հաշվի՛ր այդ
եռանկյուններից մեկի մակերեսը, եթե ուղղանկյան լայնությունը 55մմ
է, իսկ երկարությունը 80մմ։
Լուծում 1)55×80=4400
    2)4400:4=1100
Պատասխան 1100 քառ.մմ

Տնային առաջադրանքներ
1․ Գրիր 40-ի բոլոր բաժանարարները։
1,2,4,5,8,10,20,40
2․ Ո՞ր թիվն է 27-ի ամենափոքր բաժանարարը։
1
3․ Քանի՞ բաժանարար ունի 24-ը։ Ո՞ր թվերն են դրանք։
1,2,3,4,6,8,12,24
4․ Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները։
50-1,2,5,10,25,50
45-1,3,5,9,15,45
47-1,47
124-1,2,4,31,62,124
14-1,2,7,14
34-1,2,17,34
5․ Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ երեք թիվ։
2-4,6,20
3-6,9,30
4-12,16,36
40-400,80,120
6․ Կատարիր գործողությունը։
18կմ650մ-16կմ850մ=1կմ800մ
15մ25սմ-7մ40սմ=7մ85սմ
16դմ7սմ-8սմ=15դմ9սմ
7․ Հաշվիր արտահայտության արժեքը։
320000:(3012+6988)+(4580-3012)=1600
3012+6988=10000
4580-3012=1568
320000:10000=32
32+1568=1600

  1. Երբ Անին իր մոտ եղած 124 ուլունքը փորձեց հավասար
    քանակներով բաժանել ընկերուհիներին, ապա նրանցից
    յուրաքանչյուրին հասավ 10 ուլունք։ Քանի՞ հոգու բաժանեց Անին
    ուլունքները։ Քանի՞ ուլունք մնաց Անիին։
    Պատասխան 12 հոգու, 4-հատ
  2. Երևանից Մոսկվա ինքնաթիռի թռիչքի տևողությունը2ժ30րոպե է։
    Այդ թռիչքը չվացուցակով նախատեսված է ժամը 12։25-ին։ Սակայն
    թռիչքը հետաձգվեց 2ժ20րոպեով։ Ժամը քանիսի՞ն այն վայրէջք
    կկատարի Մոսկվայում։
    Լուծում 1) 12:25+2:20=14:45
        2) 14:45+02:30=17:15
    Պատասխան 17:15
    10․ Դաշտում արածում էին սագեր և ուլիկներ։ Արամը հաշվեց և
    տեսավ, որ նրանք միասին ունեն 18գլուխ և 50 ոտք։ Քանի՞ սագ և
    քանի՞ ուլիկ էր արածում դաշտում։
    Պատասխան 7 ուլ և 11 սագ

Եզոպոսի առակներից

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարhի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:
V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից: Աշխարհի ամենավատ բանը:

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:
Լեզուն արդար է, սիրտը՝ չար:
Իչքան լեզու գիտես ըդքան ել մարդես:

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները / առարկա, անձ ցույց տվող բառերը կոչվում են գոյականներ/  և առանձնացրու հոգնակիի վերջավորությունը:

Օրինակ՝ սեղաններ-սեղան, զրույցներ-զրույց
տեղեկությունները-տեղեկություն ենթադրություններ-ենթադրություն
ավանդություններ-ավանդություն
աշակերտներ-աշակերտ
գիտություններ-գիտություն

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):
Կատուն լսեց ,որ հավերը հիվանդացել են:
Նա բժշկի խալաթ հագավ և գնաց հավանոց:
Կանգնեց դռան մոտ հարցրեց, թե ինչպես՞են զգում իրենց:»Լավ, բայց հենց որ դու մեզանից հեռու ես»,-պատասխանեցին հավերը:

Այդպես էլ խելացի մարդիկ կարողանում են ճանաչել կեղծ մարդկանց ,որոնք փորձում են լավ ձևանալ:

Ճամփորդության վերջին շաբաթ

Ճամբարային օրերն այնքան ուրախ ու հավես էին անցնում, որ հիմա շատ եմ տխրում ,որ ավարտվեց, չնայած իչքան ժամանակ է իմ դասընկերների հետ չեմ հանդիպել, բայց փոխարենը ձեռք բերեցի լավ ընկեր՝ Աշոտին: Ցավոք վատառողջ էի, չկարողացա այցելել կերամիկայի գործարան:Այս օրերին նկարում էինք տարբեր երկրների ազգային տարազներ, ես ընտրել էի Շոտլադիան: Ինձ մոտ այդքան էլ լավ չէր ստացվում, ես սիրում եմ նկարել բնություն, բայց ընկեր Զառայի օգնությամբ ավարտի հասցրեցի: Ընկեր Զառան այնքան հետաքրքիր էր դարձնում մեր ժամանակը, որ ես ուզում էի այս օրերն անվերջ լինեն:

Ճամբարային երկրորդ շաբաթ

Ճիշտն ասած այս շաբաթը համընկավ իմ ծննդյան հետ և մենք գնացինք Ծաղկաձոր , այնուհետև ես մեկնեցի եռօրյա ճամփորդության դեպի Արատես: Արատեսում անցկացրած օրերիս մասին , երևի հետո կպատմեմ, հիմա այդքան էլ լավ չեն տպավորություններս:

Ճամբարային առաջին շաբաթ

Ամանորյա տոներից հետո մեր դպրոցում սկսվեցին ճամբարային օրեր:Ես ընտրել էր տեխնո ջոկատը, ճիշտն ասած մտածելով, որ դա կապված է տեխնիկայի, ռոբոտաշինության հետ կապված աշխատանքներով: Բայց ես չհասցրեցի տխրել, որովհետև Ընկեր Զառան շատ հետաքրքիր բաներ էր մտածում, և մեր օրերն անցնում էին շատ հավես: Մենք ուսումնասիրում էինք ազգային զարդանախշեր, նկարում, և նույնիսկ գործվածքի վրա կարել ենք սովորել, որն ինձ շատ դուր եկավ:

Այնուհետև մենք ճամփորդեցինք Գեղասահքի դպրոց:Ես վաղուց չմուշկի վրա չէի սահել, շատ էի դժվարանում:Բայց հետո իմ ու իմ ընկեր Աշոտի մոտ բավականին լավ ստացվեց: Շնորհակալություն ընկեր Զառային նման հնարավորության համար: