Չեղարկված ճամփորդությունս 9.23.2023

Սեպտեմբերի 22-ին ես պետք է Հատիս լեռը բարձրանայի: Համացանցում նայել էի որտեղ է գտնվում, կարդացել էի տեղեկություններ նրա մասին և անհամբեր սպասում էի, թե ինչքան կկարողանամ հաղթահարել բարձունքը:
Ես իմ պայուսակում դրել էի աղբի տոպրակ, ձեռնոցներ, որպեսզի ճանապարհին հավաքեի աղբը, դեղատուփ, տաք շորեր, ալբոմ ու գունավոր մատիտներ:

Հատիս լեռ, Շամիրամի լեռ, բնական տեսարժան վայրեր

Բայց դպրոցում սպասելիս, որոշ ժամանակ անց, ինձ ասացին,որ ավտոբուսում ինձ համար տեղ չկա, գումարը վերադարձրեցին , որը կորցրեցի և ցավոք սրտի ես այդպես էլ չգնացի իմ այդքան երկար սպասված ճամփորդությունը :