Սև խոռոչ

Սև խոռորչ անահյտ ուժը:Սև խոռոչները առաջուց եղել են թղտի վրա և մաթեմատիկան հաշվարքներում:Բայց ապրիլի 10-ին, 2019 թվականին ուղարկեցին առբանյակ
M87 (Messier 87) գալակտիկայի սև խոռոչի Event Horizon Telescope-ի կողմից, նկարահանել են առաջին սև խոռոչը:

Սև խոռոչը ամենածաներ բան են ,որը կարողը գոյություն ունենալ մեր տիեզերքում:
Նույնիսկ մի փոքր Սև խոռոչ ավելի ծաները քան 1000-հատ մեր արևից

Մոտավորապես 1000 աստղից միայն մեկի զանգվածն է բավականաչափ մեծ, որպեսզի այն ենթակա լինի վերածվելու Սև խոռոչի: Սև խոռոչներն անմիջական դիտարկումով անհնար է հայտնաբերել, քանի որ նրանք տեսանելի չեն:
Սև խոռոչն առաջանում է աստղի կյանքի վերջին, երբ նրա միջուկային վառելանյութի պաշարն սպառվում է, և սեփական ձգողության ուժի ազդեցությամբ աստղն սկսում է սեղմվել: Միաժամանակ, սեղմմանը զուգընթաց, աստղի մակերևույթի վրա ձգողության ուժն այնքան է մեծանում, որ լույսն անգամ այլևս չի կարողանում արձակվել աստղից, և աստղը փոխարկվում է անտեսանելի մի «դատարկության»: 

Արեգակից ավելի փոքր զանգվածով աստղը չի կարող այդ աստիճան սեղմվել, որովհետև նրա ձգողության ուժը բավականաչափ մեծ չէ: Հաշվարկները ցույց են տալիս, որ Արեգակի զանգվածը 10 անգամ գերազանցող Սև խոռոչի տրամագիծը կարող է լինել 60 կմ: Եթե Արեգակը փոխարկվեր Սև խոռոչի, ապա նրա տրամագիծը կկազմեր ընդամենը 6 կմ, իսկ Երկրի զանգվածին հավասար զանգվածով Սև խոռոչը կունենար 2 սմ-ից էլ փոքր տրամագիծ:

Որոշ գալակտիկաների կենտրոններում հավանաբար կան գերխոշոր զանգվածներով Սև խոռոչներ, որոնց անվանում են քվազարներ: Իսկ նրանց շատ պայծառ կենտրոնները լուսարձակում են, որովհետև գալակտիկական Սև խոռոչները «խժռում» են շրջակա առանձին գոյացությունների, որոնց նյութն այդ ընթացքում շիկանում է, և անջատում է վիթխարի քանակությամբ էներգիա՝ լույսի և այլ ճառագայթումների ձևով:Բայց գիտնականները ասում են ,որ պետկեն լին էլ սպիտակ խոռոչներ, թեչե ոնց կարող են սև խոռոչները ամենիչ ուտել:Օրինակ տունը, հենց որ տունը վառում են հո տուն չի անհետնում տունը ուղակի փոքրիկ հատիկներ են դառնում:Դա ուզումը ասել ,որ երբ սև խոռոչները ուտում են այդ ժամաննակ սպիտակ խոռոչները թքում են սև խոռոչների կերածը:

Ինչնը ամենածաներ բանը տիզերքում:

Երբ են նկարահանել սև խոռոչը:

Ինչից են առաչանում սև խոռոչները

Փիղը

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300 լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։
    Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են
  2. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։
    Աֆրիկական և հնդկական:
  3. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։
    Խոտով օրը 45-450 կգ սնունդ բայց փնտրելու համար ժամանկը ացնում 16 ժ
  4. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
    Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են
    կարող են կշեռել 12 տոննա և նրանք ունեն կնճիտ ,որով ջուր են խմում, սնվում են, օգնում են և այլն:
  5. Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։
    Նրանք կնճիտներով փատատվում են:

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր բարի, մեծ, նուրբ, թակարդ բառերի հոմանիշները։
    բարի-բարեսիրտ
    մեծ-խոշոր
    նուրբ-փափուկ
    թակարդ-ծուղակ
  2. Գրի՛ր դժվար, ծանր, շոգ, հիվանդ բառերի հականիշները:
    Դժվար-հեշտ
    Ծանր-թեթև
    շոգ-ցուրտ
    հիվանդ-առողջ
  3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

ինչ—փիղ

օվ— ընկեր

օվ— ձագ

ինչ—կնճիթ

4․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնե  օգնել ընկերոջը։

                             Դուրս գալ—

                             Ողջունել—

                             Վերցնել—

                            Ներս քաշել—

5․Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

․․․կենդանին սնվում է ․․․․խոտով։

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:
    Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

2 ․Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:
Ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

3 ․Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

4Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում։
    5․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
    6Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: 
    Ես իմացա ,որ լինում են սպիտակ ագռավներ և ,որ նրան ք իրենց բները սարքում են նաև սարերին: Հետաքրքիր էր նաև, որ ագռավները միասեր են, ուրիշ զույգ չեն փնտրում, միշտ մեկին են սիրում:
    7Գրի´ր հետևյալ բառերի հականիշները՝ շատ, մեծ, բարձր, արագ։
    շատ-քիչ
    մեծ-փոքր
    բարձր-ցածր
    արագ-դանդաղ
    8․Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
    Ագռավները ,թռչուններ

9Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։
Միասեր, խելացի:

10Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։
Ենթական-նրանք
Ստորոգյալ-թռչում են, կոտրում, ուտում

Թեստ 1

Կարդա՛ և կետերի փոխարեն լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Կարո՞ղ են ձկները թռչել: Իհարկե: Բնության մեջ կան մոտ յոթանասուն տեսակի ձկներ, որոնք, իրոք, կարող են թռչել: Մենք գիտենք, որ թռչելու համար պետք է թևեր ունենալ: Մինչդեռ այս ձկները ճախրում են բոլորովին ուրիշ ձևով: Նրանք թռիչքի համար օգտագործում են իրենց պոչի հարվածները, որպեսզի ջրից վերև բարձրանան,  իսկ արդեն օդում նրանց օգնում են իրենց լողակները: Այսպիսի ձկների երկարությունը հասնում է տասնհինգից մինչև հիսուն սանտիմետրի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական լողակները տարօրինակ տեսք են տալիս այս ձկներին: Սրանք արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի: Հետաքրքիր է նաև նրանց գունավորումը. Այս ձկները պուտավոր են, հիմնականում լինում են մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքերով և արձաթագույն փորերով: Սրանք կարող են թռչել երկհարկանի տան բարձրությամբ, մոտ հարյուր իննսուն մետր երկարությամբ սավառնել ու նորից իջնել ջրի մեջ: Նրանց թռիչքի արագությունը ժամում մոտ վաթսուն կիլոմետր է, այսինքն այնքան, որքան հաճախ լինում է քաղաքի փողոցներով ընթացող ավտոմեքենայի արագությունը: Այս ձկները, սակայն, չեն կարող թռչունների նման ղեկավարել իրենց թռիչքը: Նրանք սովորաբար թռչում են քամուն համընթաց: Պատահում է, որ բախվում են նավերի բարձր ձողերին կամ ընկնում տախտակամածի վրա:      

        Այս ձկները շատ համեղ միս ունեն: Ձկնորսները նրանց հաճախ որսում են՝ սննդի մեջ օգտագործելու համար: Բոլորից շատ նրանց որսում են Ճապոնիայում: Այս ձկները կազմում են Ճապոնիայի ձկնարդյունաբերության կեսը: Սակայն երբ խոսք է գնում թռչող ձկների մասին, առաջին հերթին հիշում են մեկ այլ երկիր՝ Բարբադոսը: Բանն այն է, որ այս ձկները դարձել են Բարբադոսի խորհրդանիշը. Դրանք պատկերված են այս երկրի ոսկե և արծաթե դրամների, զինանշանի վրա, մարդկանց անձնագրերում: Բարբադոսում շատ են հանդիպում նաև թռչող ձկների արձաններով շատրվաններ:

2. Ընդգծի՛ր իմաստով տարբերվող բառը:

Թռչել

Սավառնել

Ճախրել

Բախվել

3. Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն: Ընդգծի՛ր:

Հաճախ-հազվադեպ

Սուր-բութ

Բարձր-դանդաղ

Անճոռնի-գեղեցիկ

4. Տրված բառերից որի դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:

Սրածայր-հոդակապով բառ

Թխագույն-պարզ բառ

Հսկայական-ածանցավոր բառ

Ճառագայթաձև- հոդակապով բառ

5. Ամեն բառի դիմաց նշի՛ր, թե ի՞նչ հարցի է պատասխանում տվյալ բառը և ո՞ր խոսքի մաս է հանդիսանում:

Լողակ-գոյական

Արծաթե-ածական

Հարյուր-թիվ

Ճախրում են-բայ

6. Ինչի՞ օգնությամբ են թռչող ձկները վեր բարձրանում: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:

Պոչով ջրին հարվածելու

Հսկայական լողակների

Սրածայր գլխի

Նավերին բախվելու

7. Ուշադիր կադա՛ տեքստի ավարտը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Ի՞նչ ենք իմանում տեքստից ճապոնիայի մասին:

  1. Ճապոնիան ամենամեծ ձկնարդյունաբերություն ունեցող երկիրն է:
  2. Ճապոնիան ամենամեծ ձկնարդյունաբերություն ունեցող երկիրն է:
  3. Ճապոնիայի ծովերում թռչող ձկների ամենաշատ տեսակները կան:
  4. Ճապոնիայում բոլորից շատ են թռչող ձկներ որսում:
  5. Ճապոնիան առաջինն է թռչող ձկներ որսացել սննդի համար:

8. Բնագրից օգտվելով, նկարագրի՛ր թռչող ձկների արտաքինը:

Նրանք 15-50 սմ են:Այս ձկները շատ համեղ միս ունեն:Մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի:Հետաքրքիր է նաև նրանց գունավորումը. Այս ձկները պուտավոր են, հիմնականում լինում են մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքերով և արձաթագույն փորերով:

Թեստ 2

Կարդա´ տեքստը, լրացրու՛ բաց թողնված տառերը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

1․Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:
Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։

2. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.

  • ագեվազներ,
  • վագերաձիեր,
  • մամոնտներ,
  • դինոզավրեր:

3.Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը: Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։
Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։

4.Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 

5.Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

6. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։
Գծերով, զգուշավոր, արագավազ:

7.Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորըՃիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

8.Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները. Չկար նշված

9.Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:
Զեբրերը ,ձիեր

10. Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  • զեբր,
  • գծավոր,
  • երկու,
  • վտանգ:

11. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

12.Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:

Աշխատանք 1. Ընտրի՛ր տրված հեքիաթներից մեկը և բլոգում համառոտ պատմի՛ր հերոսներից մեկի անունից.

  • Հ. Թումանյան «Ճամփոր*դները». (աղվեսի անունից)
  • Հ. Թումանյան «Պոչատ աղվեսը» (աղվեսի անունից)
  • Հ. Թումանյան «Ծիտը» (ծտի անունից)
  • Կարող ես դու հեքիաթ առաջարկել

    Բարև ձեզ , այսօր ես կպատմեմ, թե ինչպես զրկվեցի պոչիցս և դարձա Պոչատ աղվես:
    Մի օր տեսա մի հատ ափսե,որի մեջ կաթ էր, մտածեցի քանի մարդ չկա մի քիչ խմեմ:Բայց բախտս չբերեց, էն վատ պառավը տեսավ ու պոչս կտրեց: Էդքան խնդրեցի, թե հետ տուր պոչս, տանեմ կցեմ-կցմցեմ, ընկերներս չասեն ՝պոչատ աղվես, որտե՞ղ էիր: Բայց դա շատ անխիղճ կին էր, ասավ թե՝
    -Մինչև ինձ կաթ չբերես, պոչդ հետ չեմ տա:
    Ես էլ գնացի կովի մոտ ու խնդրեցի.
    -Կովիկ, կովիկ կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ: Իսկ կովիկն էլ ասաց. — -Գնա խոտ բեր ինձ:
    Այդ ժամանակ գնացի արտի մոտ: Արտն էլ ջուր ուզեց: Աղբյուրն էլ կուժ ուզեց: Մտածեցի աղջկա մոտ գնամ, գոնե նա երևի առանց պայման կտա, բայց չէ, աղջիկն էլ ուլունք ուզեց: Էդ ուլունքի համար չարչուն խնդրեցի, որ գոնե դա տա, վերջապես պոչս հետ բերեմ: -Չարչի , չարչի ուլունք տուր, տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ջուր տա, դա էլ տանեմ արտին, որ ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովն ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ,-ասացի ես: Էն էլ այստեղ էլ չարչարանքս չավարտվեց, սա էլ ձու ուզեց, դրա համար գնացի հավի մոտ, դե դա էլ կուտ ուզեց: Վերջապես բախտս բերեց, կալվորը տվեց կուտը, տարա տվեցի հավին, հավը ձուն տվեց, տարա չարչուն տվեցի, վերցրեցի ուլունքը , տվեցի աղջկան, նա էլ ինձ կուժ տվեց, որը տարա աղբյուրին, իրանից ջուր վերցրեցի, տվեցի արտին, այնտեղից խոտը վերցրեցի, կովը կաթը տվեց, տարա հասցրեցի այդ անկամ պառավին, ով պոչս տվեց, կցեցի-կցմցեցի, վազեցի հասա ընկերներիս:

Հուզված արջուկը

  • Աշխատանք 2.Հորինի՛ր պատմություն.
  • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
  • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր:
  • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում:
  • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց
Ամաչկոտ նապաստակ, հուզված աջուկ, հոգնած ժամացույց, լուսավոր կրիա, ճաշոտ աթոռ:

ՀՈՒԶՎԱԾ ԱՐՋՈՒԿԸ


Արջուկն անհամբեր սպասում էր իր ծննդյան օրվան: Եվ ահա վերջապես եկավ այդքան սպասված օրը:
Նա հավաքեց իր սենյակը, տորթ թխեց, զարդարեց տունը, փուչիկներ փչեց և նստեց սեղանի շուրջ ու սպասում էր հյուրերին: Հուզված արջուկն արդեն անհանգիստ էր, ոչ ոք չէր հիշել իր ծննդյան օրը: Նա սպասում էր, սպասում էր, սպասում… և նայում էր այդ հոգնած ժամացույցին, որը դանդաղ սլաքներն էր շարժում:Արջուկն անհանգստացավ, ինչ-որ բան այն չէ, ինչպես կարող էին ամաչկոտ նապաստակն ու լուսավոր կրիան չգալ իրեն հյուր: Արջուկը հուզվեց և չնկատեց՝ ինչպես քնեց աթոռին նստած: Կեսգիշերին նա արթնացավ իր ընկերների ուրախ շնորհավորանքների ձայնից, պարզվում է իրականում արջուկի մոտ օրացույցը մի օրով առաջ էր: