Ճամփորդության վերջին շաբաթ

Ճամբարային օրերն այնքան ուրախ ու հավես էին անցնում, որ հիմա շատ եմ տխրում ,որ ավարտվեց, չնայած իչքան ժամանակ է իմ դասընկերների հետ չեմ հանդիպել, բայց փոխարենը ձեռք բերեցի լավ ընկեր՝ Աշոտին: Ցավոք վատառողջ էի, չկարողացա այցելել կերամիկայի գործարան:Այս օրերին նկարում էինք տարբեր երկրների ազգային տարազներ, ես ընտրել էի Շոտլադիան: Ինձ մոտ այդքան էլ լավ չէր ստացվում, ես սիրում եմ նկարել բնություն, բայց ընկեր Զառայի օգնությամբ ավարտի հասցրեցի: Ընկեր Զառան այնքան հետաքրքիր էր դարձնում մեր ժամանակը, որ ես ուզում էի այս օրերն անվերջ լինեն:

Ճամբարային երկրորդ շաբաթ

Ճիշտն ասած այս շաբաթը համընկավ իմ ծննդյան հետ և մենք գնացինք Ծաղկաձոր , այնուհետև ես մեկնեցի եռօրյա ճամփորդության դեպի Արատես: Արատեսում անցկացրած օրերիս մասին , երևի հետո կպատմեմ, հիմա այդքան էլ լավ չեն տպավորություններս:

Ճամբարային առաջին շաբաթ

Ամանորյա տոներից հետո մեր դպրոցում սկսվեցին ճամբարային օրեր:Ես ընտրել էր տեխնո ջոկատը, ճիշտն ասած մտածելով, որ դա կապված է տեխնիկայի, ռոբոտաշինության հետ կապված աշխատանքներով: Բայց ես չհասցրեցի տխրել, որովհետև Ընկեր Զառան շատ հետաքրքիր բաներ էր մտածում, և մեր օրերն անցնում էին շատ հավես: Մենք ուսումնասիրում էինք ազգային զարդանախշեր, նկարում, և նույնիսկ գործվածքի վրա կարել ենք սովորել, որն ինձ շատ դուր եկավ:

Այնուհետև մենք ճամփորդեցինք Գեղասահքի դպրոց:Ես վաղուց չմուշկի վրա չէի սահել, շատ էի դժվարանում:Բայց հետո իմ ու իմ ընկեր Աշոտի մոտ բավականին լավ ստացվեց: Շնորհակալություն ընկեր Զառային նման հնարավորության համար: