dsc_1174

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր:Շարժում , որովհետև ամբողջ ընթացքում ամպերը միասին անդադար շարժվում էին, պայքարում էին հողմի դեմ: Սպիտակ, սև, մոխրագույն,երկնագույն:
  2. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես;
    Սպիտակ, սև, մոխրագույն,երկնագույն:
  3. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

    Ու անդադար գնում էին՝
    Քշված հողմի կատաղությամբ,
    Իրար կպած ու միասին,
    Երկու սև ամպ, երկու սև ամպ…
  4. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:
    ԱՄՊԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀՈՂՄԻ ԴԵՄ:
  5. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:

Ամպերը հանգիստ երկնքում ապրում էին, բայց նրանք հանգիստը կորցրեցին: Եվ երկու ամպ հողմերի հետ կռիվ արեցին:Հողմը փորձում էր ամպերին առանձնացնել իրարից ,բայց ինչքան հողմը ուժեղ չփչեր ամպերը չէին բաժանվում իրարից:

Դասընթաց 10՝ Տատիկի կամ մայրիկի խոհանոց (օգնում է և պատրաստում) 

փ-12

Սովորողը մայրիկի կամ տատիկի հետ պատրաստում է իր սիրած ուտեստը։ Տեսանկարում կամ գրում է բաղադրաատոմսը, թողարկում  բլոգի տեխնոլոգիա բաժնում։ Դասընթացին բերում է դպրոց, հյուրասիրում, պատմում ընկերներին։ 1- ափսե 1- պատառաքաղ