Սասունցի Դավիթ


Ինչպե՞ս ծնվեց էպոսի պատմությունը։
Էպոսի պատմությունը ծնվեց,որովհետև
մեր պետությունը թույլ էր եղել և մենք չունեինք լեգենդ:Այդ լեգենդով արաբներին վախեցրել են:Եթե այդ լեգենդը չլիներ, մենք հայ չէինք մնա, կմիաձուլվեիք արաբների հետ:«Սասունցի Դավիթ»-ը ամենահայտնի լեգենդներից մեկն է, հայ ժողվրդի ազգային էպոսն է, որը հիմնված է բանահյուսության վրա:

Քանի՞ ճյուղ ունի մեր էպոսը և ինչպե՞ս են վերնագրված ճյուղերը։
4 հիմնական մասից է բաղկացած՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», « Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»:

Ինչո՞վ է պայմանավորված ճյուղերից     յուրաքանչյուրի անվանումը։

Յուրաքանչյուրը պատմում է մի սերնդի մասին և կոչվում է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով:  

Ինչպիսի՞ն են Սասնա հերոսները. բնութագրի’ր նրանց։

Սանասարն ավելի ուժեղ էր, քան Բաղդասարը: Նրա որդիներից է Առյուծ Մհերը, որը հաղթել էր առյուծին՝ սպանել էր , քանի որ առյուծը նստել էր ճանապարհին դեպի ջրհորները և թույլ չէր տալիս մարդիկ անցնեն:

Սասունցի Դավիթը դժվար կյանք ունեցավ, քանի որ ապրել է առանց ծնողների, Սասունցի Դավթի հայրիկը մահացել էր, և նրան պահում էր Իսմիլ Խանումը՝ հոր սիրեցյալը: Դավիթը շատ արագ էր մեծանում: Նա վերականգնում է իր հոր՝ Մհերի հիմնադրած եկեղեցին , նաև ազատում է երկիրը արաբներից:

Փոքր Մհերը,ով սպանում է իր հորը՝ Դավիթին:

Ո՞վ է էպոսի գլխավոր հերոսը։ Բնութագրի’ր նրան:

Սասունցի Դավիթը՝ նա հսկա էր, ինչպես և իր հայրը, իր ուժն ու զորությունն օգտագործում էր հանուն հայրենիքի և խաղաղության համար:Շատ բարի էր, բայց նաև խենթ ու ծուռ:

Ո՞վ է քո սիրելի հերոսը։ Ինչու՞։

Դավիթը, որովհետև ուժեղ էր, բարի, հսկա էր, սիրում էր հայրենիքը, և նրան է հաջողվում վտարել արաբներին հայկական հողից:

Հերոսներից ո՞ւմ հաջողվեց Սասունը ազատել թշնամիներից։

Սասունի քաջերը,Դավիթը մենամարտում է Մսրա Մելիքի հետ և ազատագրում երկիրը: